Վրաստանի նախագահը պաշտոնական այց է սկսում Ուկրաինա
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այց է սկսում Ուկրաինա: Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումից ի վեր սա առաջին բարձր մակարդակի այցն է:
Վրացական պետության ղեկավարը Կիևում է երեքշաբթի օրվանից, սակայն պաշտոնական բանակցությունները կսկսվեն այսօր: Այս մասին գրում է Tass-ը։
Օրակարգում են երկկողմ հարաբերությունների բարելավման հեռանկարի քննարկումը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումների ընթացքում ինչպես մասնավոր, այնպես էլ ընդլայնված ձևաչափով։ Հանդիպում է նախատեսված վարչապետ Դենիս Շմիգալի և Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովի հետ: Վրաստանի պատվիրակության կազմում են նախագահի աշխատակազմի, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ:
Զուրաբիշվիլին արդեն այցելել էր Կիև 2019 թվականի մայիսին՝ մասնակցելու Զելենսկու երդմնակալության արարողությանը: Հետո որոշվեց, որ նույն տարում Վրաստանի ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ուկրաինա, սակայն ուկրաինական կողմի խնդրանքով այցը հետաձգվեց 2020 թվական:
Անցյալ տարի այցը տեղի չունեցավ նաև այն պատճառով, որ վրաց-ուկրաինական հարաբերությունները լարվեցին՝ Զելենսկու կողմից Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիին՝ Ուկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո: Ի պատասխան՝ Թբիլիսին հետ կանչեց Ուկրաինայում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար: Ավելի ուշ Կիևում հայտարարվեց, որ Սաակաշվիլին չի ազդում քաղաքական որոշումների մշակման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա