Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր պատվաստվել է 242 451 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 773 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 37 923 թեստ, այստեղից 20 636-ը՝ հակագենի արագ թեստով և 17 287-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 2,04%, վերջին 14 օրը –2,42%, վերջին 7 օրը –2,49%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 360 828 դեպք: Ապաքինվել է ևս 575 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 346 792:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 211 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 242 451 մարդ, օրական՝ 3 957:
Երեկ, հունիսի 22-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 914 նոր դեպք, ապաքինվել՝ 635 պացիենտ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան