Ռուս խաղաղապահները ցորենի բերքահավաքի ժամանակ Մարտունու շրջանում ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը
Ռուս խաղաղապահները Արցախի Մարտունու շրջանում ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը հացահատիկային մշակաբույսեր հավաքելիս: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
«Մենք ապահովում ենք գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը Մարտունու շրջանի Մարտունի բնակավայրի մոտ, այն է՝ շփման գծի մոտ ցորենի բերքահավաքը»,- ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը,:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Մարտունու շրջանի գյուղատնտեսության առաջատար ճյուղերից գերակշռում են խաղողագործությունը, անասնապահությունը և հացահատիկային տնտեսությունը, որոնք աշխատանք են ապահովում տեղի բնակչության համար:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել խաղաղապահներին Մարտունու շրջանի տարածքում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար»,- հայտնել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զաքարյանը:
Ըստ ՌԴ ՊՆ-ի, բացի այդ, տեղի բնակիչները ստեղծում են հակահրդեհային ճանապարհներ և հանքայնացված շերտեր՝ խոտի բռնկումը կանխելու, դաշտերն ու բնակավայրերը հրդեհներից պաշտպանելու համար:
«Ռուս սակրավորները դեռ սերմնացանի մեկնարկից առաջ բնակիչների դաշտերում իրականացրել են պայթուցիկ նյութերի և չպայթած զինամթերքի առկայության ստուգումներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները 150 ուխտավորի են ուղեկցել Ամարասի և Գանձասարի վանկան համալիրներ
- Ավարտվել է ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումն Արցախի տարածքում
- Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի բռնագաղթված և բազմանդամ ընտանիքներին
- Արցախում խաղաղապահների զինավարժությունների ժամանակ լուծվել են սադրիչ գործողությունները կանխելու, դիտակետի վրա հարձակումը հետ մղելու խնդիրները
- Ռուս խաղաղապահները Ասկերանի միջնակարգ դպրոցում մասնակցել են ռուսաց լեզվի բաց դասին
- Մարտունու շրջանի Ճարտար գյուղի հողագործները խաղաղապահներին խնդրել են ապահովել իրենց անվտանգությունը