Մինչ +40 աստիճան շոգին քաղաքացիները մնացել են անջուր, Վեոլիա ջուր-ՀԷՑ բանավեճը շարունակվում է
Այս օրերին, երբ հանրապետության տարածքի մեծ մասում գրանցվում է մինչև +40 աստիճան շոգ, բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ մնացել են առանց ջրի։
Խնդրի համար Վեոլա Ջուրը մեղադրում է ՀԷՑ-ին, վերջինն էլ ջրամատկարարման ընկերությանը։ Մինչ հանրային ծառայություն մատուցող ընկերությունները հարաբերություններ են փորձում պարզել, հայաստանցիները թեժ շոգին ստիպված են մնալ առանց լոգանքի, զրկված ափսեները, հագուստը լվանալու հնարավորությունից։
Ընկերությունների հեռակա բանավեճի վերջին հայտարարությունը քիչ առաջ տարածեց Վեոլա Ջուրը.
«Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի այն մասին, որ ջրամատակարարման ներկայիս խնդիրները պայմանավորված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ունեցած «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարտքով, հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալը:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն բարձր է գնահատում իր գործարար համբավը և հարգում է իր գործընկերներին, հետևաբար, կանոնավոր վճարում է մատուցված ապրանքների ու ծառայությունների դիմաց և որևէ պարտք չունի:
ԵՎ մեկ անգամ հայտնում ենք, որ խնդիրը զուտ տեխնիկական բնույթի է, կապված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների հետ, որի պատճառով առաջանում են ընդհատումներ համակարգի պոմպակայանների աշխատանքում ու խախտվում է ջրամատակարարման ժամանակացույցը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին