Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր
«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորման կիրառման հարցի քննարկումն ավարտվել է կեսգիշերին մոտ։ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։
«Բավականին լարված և ծավալուն քննարկում է տեղի ունեցել։ Դատական ակտը կհրապարակվի 23.06.2021թ.»,- տեղեկացնում է պաշտպանը։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր մի ձայնագրության հիմքով, որտեղ նա ԲԿ աշխատակիցներին հորդորում, խնդրում, պահանջում է մասնակցել ընտրություններին՝ նշելով, որ կարող է ստուգել նրանց մասնակցել-չմասնակցելու փաստը։
Նա մոտ 40 ժամ մնաց անազատության մեջ, ապա դատարանը ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչեց։ Երեկ ՀՔԾ քննիչը Չարչյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Հայտնի բժիշկը, որն ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում հայտարարել է, որ իր դեմ քաղաքական տեռոր է իրականացվում, ցուցմունք չի տվել, մեղադրանքն էլ չի ընդունում։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Տարոն Տոնոյան
- Արմեն Չարչյան. Խայտառակություն է կալանքի միջնորդության հիմնավորումը
- Բոլոր նոր նյութերի ուսումնասիրությունից հետո նորից ենք ասում պրոֆեսոր Չարչյանը լինելու է ազատության մեջ. Պաշտպան
- Սոֆյա Հովսեփյան. Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազաատման համար
- Արմեն Չարչյանին ՀՔԾ-ն որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին․ Էրիկ Ալեքսանյան
- Էրիկ Ալեքսանյան. Շատ շուտով պարոն Չարչյանը ձեռք է բերելու արդարացվածի կարգավիճակ
- Արմեն Չարչյան. Այդ գործը փուչիկ է և պայթելու է փուչիկի նման
- Արմեն Չարչյանը կլինի ազատության մեջ. Վարդևանյան
- Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշման հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին