Վանեցյան. Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է ԱԺ, ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան
«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասուլիսը սկսեց շնորհակալություն հայտնելով դաշինքին ձայն տված շուրջ 67 հազար քաղաքացիներին, թիմակիցներին, որոնք օրուգիշեր աշխատեցին նախընտրական փուլում և ընտրությունների ժամանակ:
«Հուսահատվելու որևէ կարիք չկա: Մեր պայքարը շարունակվում է: Մենք չենք շեղվում մեր ճանապարհից: Մեր հայտարարած բոլոր սկզբունքներին մինչև վերջ հավատարիմ ենք մնալու և ինչպես հանդես ենք եկել ընդդիմադիր դաշտում, շարունակելու ենք հանդես գալ նույն դաշտում, փորձելու ենք մեր հայրենակիցներին հասցնել այն բոլոր պրոբլեմները, որոնց մասին խոսում ենք վերջին գրեթե մեկուկես տարվա ընթացքում»,- ասաց նա:
Արթուր Վանեցյանի խոսքով, ընտրությունների արդյունքներն անսպասելի էին, բայց ունեն այն, ինչ ունեն:
«Վերջին 2-3 օրերին բարձրաձայնել ենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվիստների, նախընտրական շտաբերի աշխատակիցների նկատմամբ սկսել է ուղղակի տեռոր, նպատակն էր նվազեցնել մեզ տրվող ձայների քանակը, առհասարակ ստեղծել մի իրավիճակ, որ ընդդիմությունը քիչ ձայն ստանա: Բոլոր այդ դեպքերի հետ կապված մեր կողմնակիցները, իրավաբաններն ուսումնասիրություններն են իրականացնում, ըստ անհրաժեշտության կդիմենք թե իրավապահ մարմիններին, թե դատարաններ»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդը:
Արթուր Վանեցյանի խոսքով, դիմելու են բոլոր հասանելի գործիքակազմերին՝ կլինի վերահաշվարկ, այլ քաղաքական ուժերի հետ կունսուլտացիաներ իրականացնելով Սահմանադրական դատարան դիմել, ընտրության ժամանակ արձանագրված բոլոր խնդիրների վերհանում, ընտրությունների արդյունքները վերջնական հասկանալու համար:
Հարցին՝ անձամբ նա պատրաստվո՞ւմ է վերցնել մանդատը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, վերցնելու է մանդատները, միանշանակ ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան, և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում։
Ցավոք սրտի, մանդատներ չվերցնելը իրավական որևէ հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար։ Այսինքն՝ եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել»:
Արթուր Վանեցյանն ասաց՝ կխոսեն ընտրությունների արդյունքների ընդունման մասին Սահմանադրական դատարանի որոշումից հետո. «Այս պահին հավաքագրվում են բոլոր ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել ընտրությունների ընթացքում, քննարկվում է այլ քաղաքական ուժերի հետ Սահմանադրական դատարան դիմելու հարցը:
Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց հետո նոր որոշում կկայացնեք՝ ընդունում ենք արդյոք ընտրությունների արդյունքները, թե ոչ կամ չընդունելով այնուամենայնիվ գնում ենք խորհրդարան, թե որոշում ենք կայացնում չգնալ խորհրդարան»:
Նա նշեց, որ եթե «Պատիվ ունեմ» դաշինքը որոշի մտնել խորհրդարան, լինելու է կոշտ ընդդիմություն այս իշխանությանը, իրենց պայքարը շարունակվելու է, օգտագործելու են խորհրդարանն իրենց պայքարն ավելի ուժեղացնելու համար:
««Պատիվ ունեմ» դաշինքում ընդգրկված ուժերն ունեն այնքան քաղաքական պոտենցիալ, պրոֆեսիոնալների մեծ թիվ, որ ի զորու են ցանկացած իշխանության դնել ծանր պայմաններում, այլևս իշխանությունը երբեք չի կարողանալու խորհրդարանում անել այն, ինչ ուզում է, չեն կարող մեր հետ ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվել, որ մենք ինչ-որ մի բանի վրա աչք փակենք: Հստակ ներկայացնելու ենք մեր տեսակետները, հակափաստարկները, կարողանալու ենք ստիպել իշխանությանը կատարել հայանպաստ քայլեր»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արթուր Վանեցյանի հետ
- Պայքարը շարունակվելու է․«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել
- Վրթանեսյան. «Պատիվ ունեմ» դաշինքի համար քվեարկած մարդիկ իրենց ձայները չեն փոշիացրել
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վստահ եմ՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների առաջնորդները լավ են հասկանում, որ հիմա արդեն գործելու իրենց հերթն է
- Արթուր Վանեցյան. Արդարությունը միշտ հաղթում է
- Դատարանը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի համակրի կալանավորման միջնորդությունը
- ՀՔԾ-ն արգելանքից ազատ է արձակել «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներին. փաստաբան
- «Պատիվ ունեմ» դաշինքն ու ՀԱԿ-ն ահազանգում են՝ շրջիկ քվեարկության համար նախատեսված փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան