Հայ ըմբիշները գրավել են 2-րդ, 3-րդ տեղերը
Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվել է Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան առաջնությունը: Հայաստանի մարզիկներից Երևանի օլիմպիական մարզական քոլեջի սովորող, հրազդանցի Արմեն Սուքիասյանը /55 կգ/ գրավել է երկրորդ, էջմիածինցի Գասպար Տերտերյանը /51 կգ/ ՝ երրրոդ տեղը, իսկ նրանց երեք թիմակիցները դարձել են հինգերորդ մրցանակակիր: Թիմային պայքարում Հայաստանի պատվիրակները վեցերորդն էին:
Առաջնությանը մասնակցեցին հին աշխարհամասի 24 երկրների մարզիկներ:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, ՀՀ հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանն ասել է, որ մրցավարությունը կարծես թուրք-ազերական հանձնախումբ լիներ: Երկրրոդը ճանաչված Արմեն Սուքիասյանին կարելի է համարել չեմպիոն: Բայց, ազերի մրցակցի հետ նրա գոտեմարտը պարզապես «կերան» թուրքերը:
«Մարզաձևի ՀՀ ֆեդերացիան կբողոքարկի եվրոպականին: Ճիշտ է, արդյունքը չի փոխվի, բայց դա գոնե ահազանգ կդառնա հետագա մրցաշարերում երկրները ներկայացնող մրցավարների աշխարհագրությունն ընդլայնելով, նրանց զգաստացնելու համար»,- նշված է ՀԱՕԿ-ի կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան