Շոյգու. Սիրիայում ահաբեկիչների պարտությունից հետո զինյալների միգրացիան այլ երկրներ ավելացել է
Տարբեր տեսակի ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են մնալ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի կայունության հիմնական սպառնալիքը: Այս մասին գրում է Tass-ը։
«ԴԱԵՇ-ի պարտությունից հետո Սիրիայում և Իրաքում ավելացավ վերապատրաստված զինյալների միգրացիան այլ երկրներ: Նրանց մեծ մասը տեղափոխվեց Լիբիա», - ասել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ ահաբեկչական բջիջները իրենց դրսևորում են Մալիում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում և Մոզամբիկում:
Նախարարի խոսքով, շարունակվում են փորձերը՝ ահաբեկչական խմբավորումներին ներգրավել «առանձին երկրներում իշխանության ինքնիշխան համակարգի այսպես կոչված ժողովրդավարացման, նոր գաղութատիրության վերածննդի և բնական ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար»:
«Ահաբեկիչների օգտագործումը որպես քաղաքական ազդեցության գործիք շատ վտանգավոր խաղ է: Սիրիայի օրինակը տալիս է բազմաթիվ փաստեր այն մասին, թե ինչպես են ռազմական փորձ ունեցող ահաբեկիչները իրենց հմտություններն օգտագործել պատմական հայրենիքում ահաբեկչություններ նախապատրաստելու համար», - ասել է Շոյգուն: