Ռոբերտ Հայրապետյան. Վանաձորի 23/47 տեղամասում վերահաշվարկի արդյունքում «Հայատան»-ի ձայներն ավելացել են 10 անգամ
«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Մինչ սեփական նեղ շրջանակի փառաբանման հույսով ապրող տարատեսակները քննադատում են մեզ ընտրությանը մասնակցելու, մանդատ վերցնելու և կրել-կրվելու համար՝ Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ:
Տեր ենք լինելու մեզ վստահած յուրաքանչյուր քաղաքացու ձայնին»։
Նշենք, որ այդ ընտրատեղամասում ձայների վերահաշվարկից հետո «Հայաստան» դաշինքի քվեները ավելացել են 90-ով` 10-ից դառնալով 100: