Ադրբեջանն ու Թուրքիան վարժանքներ են անցկացնում Հայաստանի հետ սահմանին
Հունիսի 21-23-ը Նախիջևանում անցկացվում են հատուկ տակտիկական վարժանքներ՝ Նախիջևանի կայազորի զորքերի և Թուրքիայի զինված ուժերի հրամանատարական կառավարման մարմինների հետ: Այս մասին գրում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։
Նշվում է, որ նախօրեին վարժանքները դիտել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը:
Առանձին համակցված սպառազինության բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաևը տեղեկացրել է մարտական կառավարման կենտրոնի կատարելագործման նպատակով նախատեսվող միջոցառումների մասին: