Թուրքիան հրկիզել է Իրաքի հյուսիսի մի շարք տարածքներ
Իրաքյան Քուրդիստանի Դուհոկ նահանգի ռազմական աղբյուրը հաղորդել է, որ Թուրքիայի հարձակումների հետևանքով, տարածքում հրդեհ է բռնկվել:
Աղբյուրը Shafaq News-ին հայտնել է, որ նահանգի հյուսիսում Թուրքիայի բանակի իրականացրած հարձակումների հետևենաքով երեք գյուղերի մերձակա տարածքներում խոշոր հրդեհ է բռնկվել:
Որոշ ականատեսներ նշել են, որ թուրքական հրետանին թիրախավորել է Ալ-Էմադիյա նահանգի Դարկար շրջանից հյուսիս ընկած տարածքները:
Հաղորդվում է, որ հարձակումների հետևանքով Նիզուր, Շիդանի և Ռոյս գյուղերում տարածված հրդեհը հնարավոր չի կառավարել՝ տարածքի պայմանների և պատճառով:
Բաղդադը բազմիցս դատապարտել է թուրքական զորքերի մուտքը Հյուսիսային Իրաք, դա համարելով իր տարածքային ամբողջականության խախտում, և կոչ է արել դադարեցնել հարձակումները, գրում է Pars Today-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա