Կապանի տեղամասերից մեկում «Հայաստան»-ի 258 քվեն հաշվել են Եվրոպական կուսակցության օգտին
«Վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ Կապանում տեղակայված 35/17 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0»։ Այս մասին գրել է Թելագրամի Armbigbrother ալիքը։
Աղբյուրը տեղեկացնում է, որ «Հայաստան» դաշինքի 258 քվեն այդ տեղամասում հաշվել են Եվրոպական կուսակցության օգտին։
Հիշեցնենք, որ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների համաձայն, «Հայաստան» դաշինքը ստացել է 268.300 քվե, իսկ Տիգրան Խզմալյանի ղեկավարած Հայաստանի Եվրոպական կուսակցությունը՝ 2 786 քվե։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վանաձորում տեղակայված 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ՝ 10-ից հասնելով 100-ի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի