Հովհաննես Քոչարյան. Քաղաքական պայքարը ընդդիմության համար շախմատ չէ, այլ՝ գոտեմարտ
Նախկին ոստիկանապետ, իրավաբան Հովհաննես Քոչարյանը գրում է.
«Սահմանադրական դատարան դիմելը ընդդիմության համար ժամավաճառություն է, իրողություններն հիմա այլ են: Մանդատներից հնարավոր հրաժարումը՝ հուսահատության ակտ, որից հետո, լինելով չպարտված, դու պաշտոնապես արձանագրում ես քաղաքական պարտությունդ ու քաղաքական համակարգից չքվում անվերադարձ:
Քաղաքական պայքարը ընդդիմության համար շախմատ չէ, այլ՝ գոտեմարտ, այն տրամաբանությամբ, որ թեթև քաշով պայքարում ես ծանրաքաշի դեմ ու միշտ կարելի է անհամաչափ վնաս հասցնել, նույնիսկ՝ մեկ-մեկ հաղթել, թեթև քաշովդ քաղաքական հակառակորդիդ մաշել, հոգնեցնել ու պրոցեսից հաճույք ստանալ: Գոտեմարտի համար մի տեղ կա՝ տատամին, այսինքն՝ պառլամենտը, իսկ մեր հասարակությունն էլ կնայի ու աշնանը կդատի:
Քաղաքագիտական տգիտության դրսևորում է այն պնդումը, որ եթե չունես օրենքների ընդունման համար բավարար ձայներ, ուրեմն թույլ ես: Պառլամենտները դադարել են օրենսդիր իշխանության մարմին հանդիսանալ, այս հարցում նրանք իրենց դիրքերը վաղուց զիջել են կառավարություններին, սահմանադրական իրավունքի մասնագետները կհասկանան ինչ նկատի ունեմ:
Պառլամենտը հսկելու, իշխանության սխալները բռնացնելու ու վերջինիս դեմ հատուկ օպերացիաներ կազմակերպելու հարթակ է. ոնց կարողանում են թող տակից դուրս գան:
Եթե իշխանության բոլոր պատգամավորներն իրար ձեռք բռնեն ու էս անգամ սկսեն քայլել Սևանա լճի ջրերի վրայով, նրանց կարելի է մեղադրել լողալ չիմանալու մեջ: Սահմանադրական լիազորությունները գրագետ իրացնող միասնական ընդդիմությունը /իսկ նման միասնական ընդդիմություն երբեք չենք ունեցել/ իշխանության համար կաշմառ է: Իրավունքը միշտ ընդդիմության կողմն է, ի հակակշիռ իշխանության, որը միշտ թքած ունի իրավունքի վրա. ոնց կարելի Է հավակնել լինելու լավ իշխանություն, եթե չես եղել շատ լավ ընդդիմություն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան