2018 թվականից հետո լրբերը վերածվեցին սրբերի. Նաիրի Հոխիկյան
«Մենք տեսանք ու հասկացանք, որ նախկինները նորից վերադարձան, այսօր գոնե խորհրդարնական մակարդակում Փաշինյանի անընդհատ ներկայացրած այդքան վատ նախկինները վերադարձել են»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը և արձանագրեց, որ երկու դաշինքները միասին մոտ 30 տոկոս են ստացել:
Նա այդ երևույթը բացատրեց նրանով, որ հասարակության որոշակի հատված ատելությամբ չի վերաբերվում նախկիններին:
Հոխիկյանը նկատեց, որ ոչ մեկը չի հերքել, որ մինչև 2018 թվականը Հայաստանի կառավարման համակարգում եղել են բազմաթիվ խնդիրներ, կոռուպցիա, թալան:
«Բայց 2018 թվականից հետո լրբերը վերածվեցին սրբերի»,-հայտարարեց մեդիափորձագետը և բացատրեց, որ մարդիկ որոնք մասնակցել էին կոռուպցիային և թալանին, հիմա սրբերի դիմակով ներկայանում են հասարակությանն արդեն այս իշխանության կազմում:
Ըստ Հոխիկյանի, ոչ մեկը չէր ժխտում, որ Հայաստանում եղել է կոռուպցիա, բայց ոչ մեկը չկարողացավ ապացուցել, որ դրանց մեղավորները թիվ մեկ դեմքերն Էին:
Մարդիկ սկսեցին մտածել, որ այսքան կոռուպցիայից և թալանից խոսելուց հետո պետք է վենդետա, պատիժներ և արդարադատություն լիներ, բայց բազմաթիվ քաղաքական գործիչների բռնելով և հիմքերի բացակայության պատճառով բաց թողնելով, հասարակությունը հասկացավ, որ խնդիրն արդարադատությունը չէ, այլ անձնական ամբիցիաները:
Նա բերեց Ռոբերտ Քոչարյանի օրինակը, ում գործի վերաբերյալ քաղաքական գործիչները հայտնել էին, որ նրան կալանավորել էին ոչ թե մարտի 1-ը բացահայտելու համար, այլ՝ անձնական վրեժը լուծելու:
Արձանագրելով Ռոբերտ Քոճաչյանի և Սերժ Սարգսյանի գլխավորած ուժերի՝ խորհրդարան հայտնվելու փաստը՝ Հոխիկյանը եկավ այն եզրահանգման, որ նոր խորհրդարանը երկար կյանք չի ունենալու և անընդհատ ճգնաժամեր են լինելու:
Նա իր կարծիքը հիմնավորեց նրանով, որ նոր ԱԺ-ում ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չէ և շատ օրենքներ չեն կարող ընդունվել, քանի որ դրա համար պահանջվում է բացարձակ մեծամասնության քվեն:
Ըստ Հոխիկյանի՝ եթե «Լուսավոր Հայաստանը» կամ «Բարգավաճ Հայաստանը» կարող էին համագործակցել իշխող կուսակցության հետ, ապա նոր ընդդիմությունը դրան չի գնա:
Նա ենթադրեց, որ 1-1.5 տարի երկրում կայունություն չի լինի և քանի որ Հայաստանում երբեք ընտրություններով իշխանություն չի փոխվել, ապա այս անգամ էլ փողցով է փոխվելու:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները