Ուկրաինան դուրս եկավ Զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին ԱՊՀ պայմանագրից
Ուկրաինայի նախարարների կաբինետը չորեքշաբթի կայացած նիստում չեղյալ է հայտարարել Զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին ԱՊՀ համաձայնագիրը: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ նիստը հեռարձակվել է կառավարության Youtube-ի ալիքով:
Զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինան, Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը: Համաձայնագրով, կողմերը պայմանավորվել էին խթանել զբոսաշրջության ոլորտում հավասար և փոխշահավետ համագործակցության զարգացումը պետական կազմակերպությունների, ազգային և տարածաշրջանային տուրիստական ասոցիացիաների, հասարակությունների, ձեռնարկությունների միջոցով ՝ ակտիվորեն աջակցելու տուրիստական ռեսուրսների արդյունավետ զարգացմանն ուղղված նրանց նախաձեռնություններին:
«Հիմնվելով ԱՊՀ շրջանակներում գործող միջազգային պայմանագրերի` ազգային շահերին համապատասխանության վերաբերյալ վերլուծության վրա, մենք աննպատակահարմար ենք համարում Ուկրաինայի հետագա մասնակցությունը 1993 թ.-ի դեկտեմբերի 23-ին Աշխաբադում կայացած զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագրին»,- ասվում է փաստաթղթի բացատրական նշում: