Սուրենավանում վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել
Սուրենավան համայնքում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Առողջական վիճակում կա դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածայր» ԲԿ-ից։
ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանի փոխանցմամբ, շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար էին բախվել երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել էր Արարատի ԲԿ, որտեղից էլ տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ:
Հիշեցնենք՝ 168.am-ի տեղեկություններով հունիսի 16-ին Վայոց ձորի մարզից Երևան գալու ճանապարհին, Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։
Վթարի պատճառով մեքենայի մեջ գտնվող երեխան, 168-ի տեղեկություններով, մեքենայից դուրս է ընկել ու հայտնվել բավականին հեռու։ Սուրեն Պապիկյանի օգնականները արագ հանել են մեքենայի պետհամարանիշները։ Իշխանություններն ամեն ինչ անում են դեպքը կոծկելու համար։
168-ի տեղեկությունների համաձայն, Սուրեն Պապիկյանը գտվել է մեքենայի մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան