Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը
ՎՏԲ բանկ (ԲԲԸ) բաժնետերերի տարեկան ժողովը հաստատեց ՎՏԲ-Հայաստան դուստր բանկի Խորհրդի նոր կազմը:Այս մասին տեղեկացնում են ընկերությունից։
«Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցեվը:Միանձնյա բաժնետիրոջ 2021թ․ ապրիլի 30-ի N1/2021 որոշումը հրապարակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում:
Արթուր Յուրիի Ջավադյանը հանդիսանում է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան, 2012-2020թթ․ ընթացքում՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ: Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը զբաղեցնում է միջին և փոքր կորպորատիվ բիզնեսի ֆինանսական տնօրենի-ՎՏԲ բանկի ավագ փոխնախագահի պաշտոնը:
Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի կազմում ընդգրկված են նաև.
• Սերգեյ Վլադիմիրի Ստեպանով՝ ՎՏԲ Բանկի դուստր բանկերի կոորդինացման ծառայության ղեկավար,
• Իլնար Իլշատի Շայմարդանով՝ փոխնախագահ, ՎՏԲ Խմբի դուստր ընկերություններում մանրածախ բիզնեսի զարգացման վարչության ղեկավար,
• Ալեքսանդր Բորիսի Տեր-Ավանեսով՝ ՎՏԲ բանկ (ԲԲԸ) նախագահի առաջին տեղակալի – Վարչության նախագահի խորհրդական, Բանկի ավագ փոխնախագահ:
Բացի այդ, հերթական ժամկետով (2 տարի) երկարաձգվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության նախագահի և անդամների աշխատանքային պայմանագրերը․
• Իվան Գավրիիլի Տելեգին՝ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ,
• Սոֆյա Արայի Մաճկալյան՝ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ,
• Վերոնիկա Արամի Կարապետյան՝ Ռիսկերի դեպարտամենտի տնօրեն,
• Արա Ռուդոլֆի Ավագյան՝ Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն,
• Վահագն Վոլոդյայի Դուրգարյան՝ Գլխավոր հաշվապահ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դարձավ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի անդամ 2004թ․ ապրիլին:
Ներկայումս Ռուսաստանում՝ մեծությամբ երկրորդ ՎՏԲ Բանկին են պատկանում ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսերը: ՎՏԲ-Հայաստան Բանկն ավանդաբար հիմնական ցուցանիշներով զբաղեցնում է ՀՀ բանկային համակարգի առաջատար դիրքեր: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է մասնաճյուղային ցանցի մեծությամբ՝ 73 մասնաճյուղեր, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի բոլոր մարզերում»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում
- Աննախադեպ պայմաններով ավտովարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության կողմից
- ՎՏԲ-Հայաստան Բանկը կրկնապատկել է հիփոթեքային պորտֆելի ծավալը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տոն էր կազմակերպել իր պատանի հաճախորդների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալիորեն բարելավել է հաճախորդների գոհունակության ինդեքսը (CSI) և լոյալության ցուցանիշը (NPS)
- Էքսպրես գյուղատնտեսական վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկից` պետական ծրագրի շրջանակներում
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովել է ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով
- Visa Chatbot և Chatbot Consierge նոր ծառայություններ` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa և Mastercard պրեմիում դասի քարտապանների համար
- Առցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցով
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր ուսանողներին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության բիզնես նախագծերի իրականացման նպատակով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ֆիզիկական անձանց վարկերի գնման պայմանները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրել է բանկային երաշխիք LSOFT ընկերությանը
- ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom-ի համագործակցությունը. Ապառիկ վարկը՝ տեղում ու րոպեների ընթացքում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ-ի 1-ին եռամսյակի արդյունքներով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը մեկնարկում են #cashbackմարաթոն ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում ֆինանսավորել է United Travel ընկերությանը
- «Ճանապարհորդե՛ք աշխարհով Boingo Wi-Fi անսահմանափակ ինտերնետով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard World Black Edition քարտով»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին