Չեմ բացառում, որ ընտրության արդյունքները կչեղարկվեն.Վահե Հակոբյան
Ընտրության արդյունքների վերահաշվարկը շարունակվում է, դեռևս 70 ընտրատեղամասում է ուսումնասիրություն կատարվում, բայց արդեն կարող ենք փաստել, որ ակնհայտ են բազմաթիվ խախտումներ:Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը և հայտնեց, որ մասնավորապես Սյունիքում զինվորները քվեարկել են մի քանի տեղ, ինչի հետևանքով էլ, նրա դիտարկմամբ, Սյունիքում «Հայաստան» դաշինքի ցուցանիշն իջել է:
Նշենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ խորհրդարանական մեծամասնությունը հնարավորություն ստացավ պահպանել իշխանությունը՝ ստանալով 53.92 տոկոս ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը շուրջ 20 տոկոս վստահության քվե։ Ներկայացված վերահաշվարկի պահանջի շրջանակներում արդեն իսկ բացահայտվել են ընտրակեղծարարության աղմկոտ փաստեր՝ օրինակ՝ 14/8 ընտրատեղամասում, Հայաստան դաշինքի օգտին քվեարկել է 261 ընտրող, սակայն արձանագրվել է 26, 35/17-ում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0, 23/47 ընտրատեղամասում 100 քվեի փոխարեն արձանագրվել 10։
Վահե Հակոբյանը չի բացառել, որ կդիմեն՝ բոլոր ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարվելու պահանջով.
«Ենթադրում եմ կդիմենք այդ հարցով: Եթե մյուս տեղամասերում էլ ակնհայտ լինեն խախտումներ, արդեն պարզ կլինի, որ դա համատարած բնույթ է կրել»,-ասել է Վահե Հակոբյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։