Ադրբեջանի զիված ուժերը Գեղարքունիքում մահվան սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների նկատմամբ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարում է, որ Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքում մահվան սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների նկատմամբ։
«Իսպանացի լրագրողների թիմի նկատմամբ ադրբեջանական ուժերի կողմից մահվան սպառնալիքներ են հնչեցվել՝ իրենց դիրքերի մասին հաղորդելիս»,- թվիթերում հայտում է կազմակերպությունը։
Նշվում է սպառնալիքները հնչեցվել են Գեղարքունիքի մարզում գտնվող Ադրբեջանի հետ սահմանին մոտ:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ այս անընդունելի արարքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան