Իրանում տեղայնացվել է կորոնավիրուսի պատվաստանյութի զանգվածային արտադրության տեխնոլոգիան
Իրանում տեղայնացվել է կորոնավիրուսի պատվաստանյութի զանգվածային արտադրության տեխնոլոգիան: Այս մասին տեղեկացնում է Իմամ Խոմեյնու հրամանների գործադիր շտաբի արտադրած պատվաստանյութի կլինիկական փորձարկման բաժնի գործադիր տնօրենը, գրում է Pars Today-ը։
Հինգշաբթի օրը, «Քովո Իրան Բարաքաթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների գործադիր տնօրեն Սեյեդ Ռեզա Մոթահարին, նշելով, որ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը գիտության առանձին ոլորտ է, ասել է.«Անհրաժեշտ քայլեր են կատարվել զանգվածային արտադրության տեխնոլոգիայի տեղայնացման ուղղությամբ»:
Անդրադառնալով կորոնավիրուսի տարբեր մուտացիաների դեմ «Քովո Իրան Բարաքաթ» պատվաստանյութի իմունիզացման հատկությանը՝ Մոթահարին Հավելել է. «Հետազոտությունների արդյուքները ցույց են տալիս, որ այս պատվաստանյութն ի վիճակի է չեզոքացնել կորոնավիրուսի բրիտանական շտամը»:
Կորոնավիրուսի իրանական առաջին՝ «Քովո Իրան Բարաքաթ» պատվաստանյութը ներկայացվել է 2021թ. հունիսի 11-ին:
Մինչև 2021թ. սեպտեմբերի 22-ն այս պատվաստանյութի արտադրությունը կհասնի ամսական 20 մլն դեղաչափ մակարդակի:
Պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլը մեկնարկել էր 2020թ. դեկտեմբերի 29-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները