Կառավարության այսօրվա հայտարարած ռեկորդային 635 հազար նոր աշխատատեղերն իրականում նոր չեն
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ մայիս ամսվա տվյալներով հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է 635 հազար դրամ:
«Այն աննախադեպ է և կրկնել է 2020 թվականի սեպտեմբեր ամսին արձանագրված 632 հազար աշխատատեղերի քանակը»,-հայտարարեց ՊԵԿ նախագահը:
Նիկոլ Փաշինյանը փորձեց ճշտել՝ գերազանցե՞լ է, թե՝ կրկնել:
Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց, որ գերազանցելու տեսանկյունից է կրկնել:
«Այս ցուցանիշն ավելի է 2020, 2019 և 2018 թվականների համադրելի տվյալներից։ Մասնավորապես, 2020 թվականի մայիս ամսվա տվյալներից ավելի է 37000-ով, 2019 թվականի համեմատ՝ 34000-ով և 2018 թվականի համեմատ՝ 87000-ով»,- տեղեկացրեց ՊԵԿ նախագահը և հավելեց, որ աճել է նաև հայտարարագրված բոլոր աշխատատեղերի մասով վճարված եկամտի չափը՝ կազմելով 134.7 մլրդ դրամ և 19 մլրդ, 22 մլրդ և 38 մլրդ դրամով գերազանցելով համապատասխանաբար 2020, 2019 և 2018 թվականների ցուցանիշները:
Նիկոլ Փաշինյանը կանխատեսեց, որ սեպտեմբերին այդ թիվն ավելի շատ կլինի, քանի որ սովորաբար այդ ամսին աշխատատեղերի պիկն է լինում:
Նա նաև հավաստիացրեց, որ միջին աշխատավարձը 2018 թվականի համեմատ աճել է 35714 դրամով, կամ 20,2%-ով:
Փաշինյանը չկարողացավ շրջանցել այն իրողությունը, որ աշխատատեղերի ավելացումը պայմանավորված է ստվերից դրանց դուրս գալով, իսկ վերջինս էլ հետևանք է հակահամաճարագային ծրագրերով աջակցություն ստանալու քաղաքացիների ցանկությամբ:
Բայց նա հայտարարեց, որ շինարարության և զբոսաշրջության մեջ որոշակի ակտիվացում կա:
Անդրադառնալով ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նոր ստանդարտ են սահմանել և միջազգային դիտորդները շատ բարձր են գնահատել դրանք, բայց և ստիպված արձանագրեց, որ ընտրախախտումների մասով հարուցված են բազմաթիվ քրեական գործեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան