Վրաստանում հնդկական շտամի շրջանառությունը գնալով աճում է` արդեն 10-ից 20 տոկոս է
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, հնդկական շտամի շրջանառությունը Վրաստանում տատանվում է 10-ից 20 տոկոսի սահմաններում: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Գամղրելիձեն նշում է, որ եվրոպական մի շարք երկրներում այսպես կոչված «Դելտա շտամը» փոխարինում է բրիտանական շտամին, որը որոշ ժամանակ անց սպասվում է նաև Վրաստանում:
Ամիրան Գամղրելիձեի խոսքով, Վրաստանում լաբորատորիայում հաստատվել է հնդկական շտամի ևս 20 դեպք:
«Որքան ես գիտեմ, երկրում հաստատվել է Դելտա շտամի 20 դեպք, բոլորը ներմուծված դեպքեր էին: Դելտայի շտամի շրջանառությունն աստիճանաբար աճում է՝ 10-ից 20 տոկոսի սահմաններում: Եվրոպական մի շարք երկրներում այն փոխարինում է բրիտանական շտամին, և ակնկալվում է, որ որոշակի ժամանակահատվածում դա կամաց-կամաց տեղի կունենա նաև այստեղ: Ուստի պետք է ձեռնարկվեն համապատասխան կանխարգելիչ միջոցառումները», – հայտարարել է Գամղրելիձեն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին