
Վրաստանը կվերացնի հակահամաճարակային սահմանափակումների խախտումների համար սահմանված 76 մլն լարիի տուգանքները
Վրաստանի կառավարությունը երկու օրինագիծ է ներկայացրել խորհրդարան այն անձանց վերաբերյալ, որոնք տուգանվել են կորոնավիրուսի համաճարակի ընթացքում սահմանափակումների ժամանակ վարչական և քրեական բնույթի խախտումներ կատարելու համար: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի անցկացված ճեպազրույցում ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Այս նախաձեռնության շրջանակներում համաներումը կվերաբերի շուրջ 245 հազար քաղաքացու և 344 իրավաբանական անձի: Մենք խոսում ենք ինքնամեկուսացման պահանջները խախտելու, դիմակներ չկրելու համար ընդհանուր առմամբ մոտ 76 միլիոն լարիի նախատեսված տուգանքների մասին»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով, այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով երկրի տնտեսական և քաղաքացիների սոցիալական ծանր վիճակը, որն առաջացել է համաճարակի պատճառով:
«Կառավարությունն արդեն խորհրդակցություններ է անցկացրել խորհրդարանի իշխող մեծամասնության հետ, և այս նախաձեռնությունը կընդունվի առաջիկա օրերին»,- ասել է Ղարիբաշվիլին:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին