Արդյոք հետաքննություն սկսվել է Կեսարիայի եկեղեցին ավերողների դեմ․ Փայլան
Կեսարիայի 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակվում է ավերվել գանձագողերի կողմից։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում գտնվող եկեղեցու պատերը դիտավորյալ աղտոտվել ներկանյութերով և վնասվել, իսկ պատմական կառույցի ներքին պատերից մեկում գանձ որոնողների կողմից 2մ խորությամբ փոս է արվել: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրաձայնել է գանձագողերի թիրախում հայտնված նշյալ եկեղեցու ավերման հարցը:
Փայլանը այդ կապակցությամբ գրավոր հարցապնդում է ուղղել Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին, պահանջելով պատասխանել հետևյալ հարցերին.
1. Ինչու՞ պաշտպանության տակ չեք առնում Կեսարիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին:
2. Արդյո՞ք հետաքննություն սկսվել է Կեսարիայի եկեղեցին ավերողների դեմ:
3. Ինչու՞ եք լռում, երբ քրիստոնյաներին պատկանող մշակութային ժառանգությունը հետապնդվում է գանձագողերի կողմից:
4. Ձեր նախարարության կողմից ինչու՞ չեն պահպանվում Կեսարիա նահանգում քրիստոնյաներին պատկանող պատմական կառույցները:
5. Կեսարիայում քրիստոնյաների կողմից կառուցված վանքերի, եկեղեցիների և մշակութային կառույցների գույքագրում կատարվե՞լ է:
6. Վերականգնելու՞ եք Կեսարիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները