Ռուսական զենքի արտասահմանյան պատվերների պորտֆելը հասնում է 53.8 միլիարդ դոլարի
Ռուսական զենքի արտահանման պատվերների պորտֆելը կազմել է 53,8 մլրդ դոլար: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է «Ռոստեխ»-ը:
««Ռոսօբորոնէքսպորտ»-ի միջոցով արտահանման ծավալը գերազանցել է 13 մլրդ դոլարը, ռուսական զենքի արտասահմանյան պատվերների պորտֆելը հասել է 53,8 մլրդ դոլարի», -ասվում է պետական կորպորացիայի մամուլի ծառայության տարածած տարեկան զեկույցում:
«Ռոստեխ»-ը հաղորդել է, որ կորպորացիան պահպանում է պետական պաշտպանության պատվերի կատարման բարձր մակարդակը (99,5%):
Հինգշաբթի, հունիսի 24-ին, «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել է պետական կորպորացիայի 2020 թվականի տարեկան հաշվետվությունը:
«Անցյալ տարի Ռուսաստանը զենք ու զինամթերք է արտահանել 51 երկիր, կատարում է բազմամիլիարդանոց պայմանագրեր, չնայած արտաքին ճնշմանը»,- ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:
«Շատ կարևոր է արձանագրել, որ մենք պահպանել ենք այն երկրներին, որոնց հետ համագործակցում ենք, առաջին հերթին՝ մեր ասիական և աֆրիկյան տարածաշրջանների գործընկերներին: Այսօր մենք կապեր ենք պահպանում ավելի քան 100 պետությունների հետ, մեր սպառազինությունը մատակարարել ենք 51 երկրների»,- ասել է Շուգաևը հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
«Մենք վստահորեն առաջ ենք շարժվում: Եվ ամենակարևորն այն է, որ արդեն այսօր խոսում ենք բազմամիլիարդանոց մատակարարումների մասին: Դրանք առաջին հերթին սպառազինություն են, որոնք առաջատար է օդում և, իհարկե, հակաօդային պաշտպանության միջոցները, որոնք առավել մեծ պահանջարկ ունեն»,- ասել է Շուգաևը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան