Հայ գերիների հարցը Նիդերլանդների խորհրդարանականների ուշադրության կիզակետում
Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանը) կարծում է, որ ոչ մի կառավարական պատվիրակություն չպետք է մեկնի Բաքու` Ադրբեջան, եթե Նիդերլանդները հասնի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության քառորդ եզրափակիչ: Այս նպատակով ChristenUnie-ի և GroenLinks-ի առաջարկը խորհրդարանում չորեքշաբթի ստացել է մեծամասնության աջակցությունը, հայտնում է Նիդերլանդական Օրագիրը։
Նարնջագույնների թիմը նախ կիրակի օրը կանցկացնի 1/8 եզրափակիչի խաղը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում (Չեխիայի հետ-ծանոթ. Ն.O.): Այս խաղում Նիդերլանդական իշխանություններից կամ թագավորական ընտանիքից պատվիրակություն չի լինի: Նախօրոք օրակարգում նման հարց դրված չի եղել:
Եթե «Նարնջագույնը» հաղթի այս խաղում, նրանց հաջորդ խաղը կլինի Ադրբեջանում: Անցյալ տարի այդ երկիրը պատերազմ սկսեց Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանը մինչ այժմ պահում է շուրջ երկու հարյուր հայ զինվորների որպես ռազմագերիներ, ինչը ռազմական օրենքների կոպիտ խախտում է, հայտնում են ChristenUnie-ն և GroenLinks-ը:
Հարակից հրապարակումներ`
- Նիդերլանդների խորհրդարանի նոր բանաձևը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ գերիներին
- Նիդերլանդների ԱԳ նախարար. Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան