ԵՄ գագաթնաժողով. Վճարել Թուրքիային՝ միգրանտներին պահելու համար
ԵՄ գագաթնաժողովը, որը մեկնարկում է այսօր, առաջին հերթին նվիրված է միգրացիայի խնդրին: Ակնհայտ է, որ ղեկավարները կհամաձայնվեն շարունակել վճարել Թուրքիային՝ փախստականներ ընդունելու և Հունաստանից անօրինական ներգաղթյալներին հետ վերցնելու համար: Բրյուսելը նաև Անկարային խոստանում է մասնակցություն՝ նորացված մաքսային միությանը: Այս մասին գրում է Euronews-ը։
Նշվում է, որ Թուրքիայի տարածքում կա 3 միլիոն օտարերկրացի, ովքեր ցանկանում են հասնել Եվրոպա: Թուրքիայում ԵՄ նախկին դեսպանը նախատեսում է մեծ սակարկություններ։
«Մենք կարող ենք որոշակի առաջընթաց տեսնել սիրիացի փախստականների ճամբարների ֆինանսավորման հարցում, չնայած նրանց համար դժվար կլինի գումար գտնել», - ասել է Մարկ Պիերինին:
ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների աշխատանքային ընթրիքի ժամանակ կառաջարկվի այլ թեմաների ընդարձակ ցանկ: Նրանք ավելի մանրամասն կքննարկեն Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները: Վերջին տարիներին տեղի է ունենում Ռուսաստանի մերձեցումը Թուրքիայի հետ, որը, հակառակ Բրյուսելի դժգոհության, նրանից գնել է С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր: ԵՄ ղեկավարությունը խանդով է հետևում նախագահներ Էրդողանի և Պուտինի հանդիպումներին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են