Բրազիլացի Ժունինիոն միացել է «Փյունիկ» ՖԱ-ի թիմին
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։Այս մասին հայտնում են ակումբից։
Թիմին է միացել 25-ամյա բրազիլացի եզրային կիսապաշտպան Կառլոս Ժամիսոն Տելես դոս Սանթոս Ջունիորը՝ Ժունինիոն։
Ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Իտաբայանա և Պարանա ակումբներում՝ մասնակցելով բրազիլական Ա և Բ սերիայի խաղերի, ինչպես նաև Բրազիլիայի գավաթի խաղարկությանը։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ է մաղթում Ժունինիոյին և մաղթում հաջող խաղ։
«Ուրախ եմ «Փյունիկ» տեղափոխության համար։ Այստեղ է հանդես գալիս իմ հայրենակից Իգոր Լեյտեն և նրանից միայն լավ բաներ եմ լսել Հայաստանի և «Փյունիկի» մասին։ Հուսով եմ՝ կկարողանամ իմ խաղով օգնել թիմին հաղթանակներ տանել։ Արդեն հասցրել եմ մարզումներ անցկացնել թիմի հետ և կարող եմ ասել, որ շատ մարտունակ թիմ է։Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին։ Մեր երկրպագուները կարող են վստահ լինել, որ ամեն ինչ անելու ենք նրանց ուրախացնելու համար։ Առաջ «Փյունիկ»»,- ասել է Ժունինիոն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան