Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարան մուտք կգործեն ոչ թե թաղային, այլ քաղաքական հեղինակությունները. ՕԵԿ
«Փակվում են հարյուրավոր խանութներ, անհավասար մրցակցության զոհն են դառնում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, աշակերտներ չլինելու պատճառով փակվում են դպրոցներ, հազարավոր երեխաներ սոված են քնում: Ի՞նչ է, գործող Սահմանադրությո՞ւնն մեղավոր այս ամենի համար», -այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը:
Նրա կարծիքով, այս ու այլ մի շարք խնդիրների լուծումը Սահամանդրության փոփոխությունը չէ: Բայց ամեն դեպքում, փոփոխությունների գործընթացը սկսվել է, ու «Օրինաց երկիրը» անտարբեր չէր կարող լինել դրա նկատմամբ:
««Օրինաց երկիրը» և Հայկական Վերածնունդ միավորումը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որ սահմանադրորեն պաշտպանվի ոչ միայն մասնավոր, այլ նաև պետական համայնքային սեփականությունը, երկրի ընդերքը համարվի բացառիկ սեփականություն: Մեզ հաջողվեց ինքնաբուխ հավաքների համար իրազեկումը հանվի, նախագահի ընտրության համար ընտրիչների ինստիտուտը հանվեց և սահմանվեց ընտրության 3 քառորդի շեմը, ինչը հնարավորինս կբարձրացնի նախագահի լեգիտիմությունը, համամասնական ընտրակարգ կլինի և խորհրդարան մուտք կգործեն ոչ թե թաղային հեղինակությունները, այլ քաղաքական»,-հայտարարեց Մարգարյանը՝ նկատելով, որ չնայած այս ամենին մի շարք սկզբունքային առաջարկություններ այնուամենայնիվ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ընդունելի չի համարել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում