Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը դադարեցնում է նստացույցը
Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայր՝ Տիգրան Ամբարդարյանը հայտնում է, որ այս պահին դադարեցնում է կառավարության մոտ սկսած նստացույցը:
«Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։ Դրանք են.
1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որն անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021)
2. Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։
Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Տիգրան Ամբարդարյանը այյսօր առավոտյան հայտնել էր անժամկետ նստացույց սկելու մասին, պահանջն էր ներկայիս իշխանություններից՝ Ադրբեջանի դիմաց պահանջ դնել՝ անհապաղ դադարեցնել մեր եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը և վերադարձնել Հայաստան առանց նախապայմանների։
Կառավարության մոտ բողոքի ակցիային միացել էին նաև գերեվարված այլ զինծառայողների հարազատներ:
Հարակից հրապարակումներ`
- Իրենք այսօր այս կյանքը վայելում են մեր տղաների հաշվին, ուրեմն պարտավոր են պաշտպանել իրենց քաղաքացու շահերը. Գերեվարվածի մայր
- Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մելս Ամբարդյանի եղբայրը գերիներին ՀՀ վերադարձնելու պահանջով նստացույց է սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան