«Շուտով պետք է գալու մոբիլիզացնել բոլորիս ջանքերն այս իշխանությունների ձախողումների հետևանքերը հաղթահարելու համար»
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը դիմել է Կոնգրես թիմին՝ կոչ անելով չվհատվել:
«Սիրելի թիմ Կոնգրես 2021,
Բոլորիդ հայտնում եմ խորին երախտագիտություն ընտրարշավի ընթացքում հոյակապ աշխատանքի համար, որի մեջ դուք ներդրեցիք ձեր ամբողջ եռանդը, նվիրվածությունը եւ սերը մեր երկրի նկատմամբ: Ընդամենը 30 օրվա ընթացում մենք կարողացանք ներկայացնել մեր հասարակությանը ճշմարտությունը ղարաբաղյան հակամարտության պատմության մասին, Հայաստանի զարգացման մեր ծրագրերը, իրատեսական քաղաքականության վերադարձի անհրաժեշտությունը:
Ցավոք, աղքատության և կախվածության մեջ գտնվող մեր ժողովրդի վրա ադմինիստրատիվ ռեսուրսի ու պետական/մասնավոր գործատուների ճնշումները, ինչպես նաեւ օլիգարխներին պատկանող փողն ու լրատվամիջոցները գերի են վերցրել մեր ընտրական եւ, լայն իմաստով, քաղաքական համակարգը: Նման համակարգում հաղթում են փող եւ լծակ ունեցող, հետեւաբար, նաեւ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների տեր քաղաքական ուժերը, եւ ոչ ռացիոնալիզմը կամ քաղաքական միտքը։
Վհատվել չկա։ Որևէ ազգ միևնույն է չի կարող առաջընթաց ունենալ առանց ռացիոնալ քաղաքական մտքիև սթափ հաշվարկի վրա կառուցած ծրագրերի։ Հենց այդ սկզբունքների և գաղափարների շնորհիվ մեզ հաջողվեց մեր կողմ բերել մտածող մարդկանց զգալի հատվածին և, ինչն ամենաոգևորիչն է, ուսման, գիտության, արվեստի և գործարարության մեջ հաջողակ երիտասարդությանը: Մեզ ընդամենը պետք է պահպանել և ընդարձակել ընտրարշավի ընթացքում ստեղծված հոյակապ նոր թիմը և աջակիցների հենարանը հետագա քաղաքական մարտերի համար:
Այս իշխանությունների երեք տարվա կառավարումն ապացուցել է, որ նրանք կատարյալ ձախողակ են պետական կառավարման և հաջողել են միայն դեմագոգիայի և հանրային կարծիքի մանիպուլյացիայի գործում: Կասկած չունեմ, որ շատ շուտով պետք է գալու մոբիլիզացնել մեր բոլորիս ջանքերը նրանց ձախողումների հետևաքները հաղթահարելու և նոր մարտահրավերներին դիմագրավելու համար:
Շնորհակալություն Կոնգրեսի բոլոր թեկնածուներին, աջակիցներին, ֆիանսական ներդրում կատարողներին, քարոզիչներին եւ շտաբային աշխատանք կատարողներին: Ռացիոնալիզմը և արդարությունը միեւնույն է կհաղթանակեն»,- գրել է Լևոն Զուրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ» դաշինքն ու ՀԱԿ-ն ահազանգում են՝ շրջիկ քվեարկության համար նախատեսված փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները
- Քարոզչության ժամանակ կարողացել ենք երիտասարդությանը բերել մեզ մոտ. Լևոն Զուրաբյան
- «Տղամարդլամիշ» լինող Նիկոլ Փաշինյանը վախեցավ ՀԱԿ-ի հետ ուղիղ բանավեճից. Լևոն Զուրաբյան
- Հետպատերազմական իրավիճակում ՀԱԿ-ի նման գաղափարական ուժի ներկայությունը չպետք է ունենա այլընտրանք. Տաթև Զորյան
- Մեզ հաջողվել է այս ընտրապայքարում դառնալ նոր բևեռ. Լևոն Զուրաբյան
- Ո՞վ կա ՀԱԿ-ի ցուցակում. Առնետավազքին չմասնակցածները
- Ադրբեջանն իր առջև տեսնում է իր կողմից նվաստացված, ծեծված ղեկավարի. Լևոն Զուրաբյան
- Փաշինյանի առաջարկը էժանագին հնարք է, և դրա հասցեատերը ներքին լսարանն է. Զուրաբյան
- Լևոն Զուրաբյան. Արտահերթ ընտրությունը հատուկ օպերացիա է պետությունը փրկելու ուղղությամբ