6 ամսում Թուրքիայից ընդհանուր ներմուծման ծավալները նվազել են մոտավորապես 70 %-ով. Վահան Քերոբյան
«Նախորդ 6 ամսում Թուրքիայից ընդհանուր ներմուծման ծավալները նվազել են մոտավորապես 70 %-ով և կտրուկ փոխվել ե ներմուծվող ապրանքների կազմը կամ բաղադրությունը»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ զեկուցելով ՀՀ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին որոշումը:
Նա նշեց, որ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Հանրապետություն թուրքական ապրանքների ներմուծման արգելքի մասին որոշումը, որով սահմանվեց վեցամսյա արգելք ՀՀ թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա:
Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ այն ընդունվել էր հիմք ընդունելով ԵԱՏՄ մաքսային պայմանագրի համապատասխան դրույթը, որում ասված էր, որ ԵԱՏՄ անդամ-պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով:
Քերոբյանը տեղեկացրեց, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից, հետևաբար 6-ամսյա ժամկետը լրանում է հուլիսի 1-ին և անհրաժեշտություն կա այն երկարաձգելու:
«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը պետք է դիտարկել ոչ միայն որպես Թուրքիայի նկատմամբ տնտեսական բնույթի սանկցիա, այլև անվտանգության տեսանկյունից հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորման դադարեցում»,-հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության այսօրվա հայտարարած ռեկորդային 635 հազար նոր աշխատատեղերն իրականում նոր չեն
- Կառավարությունն այսօր կլուծարի «Մարզաձեվերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՓԲԸ-ն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան