Հայ-իրանական միջպետական հարաբերությունները կարևոր և առանցքային են Հայաստանի համար. դեսպան Թումանյան
Հոկտեմբերի 5-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Մորթեզա Սարմադիի հետ: ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալը, ողջունելով դեսպան Թումանյանին, նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները համարվում են Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, և հույս հայտնեց, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում ականատես կլինենք երկկողմ հարաբերությունների զարգացմանը, հատկապես երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնությունից հետո նոր հնարավորություններ են ստեղծվել:
Դեսպան Թումանյանը նշել է, որ հայ-իրանական միջպետական հարաբերությունները կարևոր և առանցքային են Հայաստանի համար և հավելել, որ հայկական կողմը բարձր է գնահատում տարածաշրջանային խնդիրներում, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Իրանի կողմից որդեգրված հավասարակաշռված քաղաքականությունը:
Ըստ աղբյուրի, Արտաշես Թումանյանը գոհունակությամբ անդրադարձել է Իրանի և Վեցյակի միջև ձեռք բերված համաձայնությանը` հավելելով, որ ստեղծված նոր իրավիճակում ջանքեր պետք է գործադրվեն` երկկողմ տնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում