Ռաֆայել Բենիտես. «Բենզեմայի խոսքերն ինձ չեն անհանգստացնում»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ լրջորեն չի վերաբերվում հարձակվող Քարիմ Բենզեմայի խոսքերին: Նշենք, որ վերջինս դժգոհել է հաճախակի փոխարինումներից:
«Բենզեմայի խոսքերն ինձ չեն անհանգստացնում: Ես սիրում եմ Քարիմին, նա ֆենոմենալ է: Ես նույնպես կզայրանայի, եթե ունենայի գոլային լավ շարք, իսկ մարզիչը փոխարիներ ինձ»,- ասել է Բենիտեսը:
Մասնագետը շեշտել է նաև, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում հիմնական կազմից հանել ցանկացած ֆուտբոլիստի, այդ թվում՝ Քրիշտիանու Ռոնալդուին:
«Ես Ռոնալդուին կնստեցնեի պահեստայինների նստարանին, և շունչս դրանից չէր կտրվի: Սակայն Ռոնալդուի՝ հիմնական կազմում մուտքը խաղադաշտ այսօր քննարկման ենթակա չէ: Ես չեմ փոխարինում նրան, որովհետև միշտ գոլի երաշխավոր է: Միշտ ձգտում եմ նրան թողնել խաղադաշտում, երբ հնարավորություն կա»,- Բենիտեսի խոսքերը մեջբերել է «Cope»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում