Ռուսաստանն, առանց չափազանցության, առանցքային դեր խաղաց Լեռնային Ղարաբաղում արյունահեղությանը վերջ դնելու հարցում․ Լավրով
Ռուսաստանը նշանակալի ներդրում է ունենում միջազգային անվտանգության ամրապնդման գործում։ Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Միջազգային անվտանգության մոսկովյան IX համաժողովում։
Լավրովի խոսքերով, բավական է նշել, որ Սիրիայում ահաբեկիչներին ջախջախելու ջանքերը, այնտեղ լայն քաղաքական երկխոսություն հաստատումը ընդդիմության և կառավարության միջև:
«Անցյալ տարեվերջին Ռուսաստանը, առանց չափազանցության, խաղաց առանցքային դեր՝ Լեռնային Ղարաբաղում արյունահեղությանը վերջ դնելու հարցում և Անդրկովկասի ողջ տարածքում խաղաղ կյանքի վերականգնման պայմաններ ստեղծելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին շարունակում ենք օգնելով երկրներին՝ միմյանց միջև վստահության ապրապնդման, մարդասիրական նախագծերի իրականացման հարցերում»,- ասաց Լավրովը։
Լավրովը նշեց, որ կառուցողական մասնակցություն են ունենում նաև Աֆղանստանում, Լիբիայում, Կորեական թերակղզում, իրանական միջուկային ծրագրերի հետ իրավիճակի կարգավորման ջանքերին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան