Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ոչ Արա Աբրամյանի, ոչ էլ կուսակցության կողմից. հայտարարություն
Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ոչ Արա Աբրամյանի, ոչ էլ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից: «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության մամուլի ծառայության հաղորդագրությունը տեղադրված է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի ֆեյսբուքյան էջում:
«ՀՀ-ում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցություն ունեցած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, որին աջակցում էր Արա Աբրամյանը եւ ավելի քան 12 հազար ընտրող, որոնք քվեարկել են մեր օգտին, որեւէ առնչություն չունեն կայացած հանդիպման հետ եւ չեն կիսում Ուրիխանյանի հետընտրական հայացքները»,- նշված է հաղորդագրության մեջԼ
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Ուրիխանյանը բանավեճին չի մասնակցի
- Արա Աբրահամյանը և Տիգրան Ուրիխանյանը հուշագիր ստորագրեցին
- Բայց հասկանալ եմ ուզում, թե որտե՞ղ եք ուզում մոլորեցնել ժողովրդին. Ուրիխանյանը՝ Փաշինյանին
- Վերջը հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ․ Ուրիխանյանը՝ Փաշինյանին