Արամ Մանուկյանը՝ Գալուստ Սահակյանի «տոտալ վերահսկողության» մասին
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին վրդովվեցրել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի սահմանած իր խոսքով, նոր կարգը:
«Գալուստ Սահակյանի հրահանգով պատգամավորները իրավունք չունեն Ազգային ժողով լրագրող հրավիրել, եթե ինքը չի տվել իր համաձայնությունը: Սա տոտալ վերահսկողության փորձ է: Գալուստ Սահակյանն ինձ իրավունք չի տալիս, որ ես մարդ հրավիրեմ, հարցազրույց տամ», -այսօր ԱԺ հայտարարությունների ժամին վրդովված նկատեց պատգամավորը:
Նա հորդորեց լրագրողներին «հարձակվել այս ապօրինության վրա», որ վերանա նման վիճակը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում