24.06.2021. Կորոնավիրուսի 103 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Հայաստանում երեկ կատարվել է 3452 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում առողջացել է 82 մարդ, մահվան 2 դեպք է գրանցվել:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224533 դեպք, որոնցից 216312-ն` առողջացած, 4505-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1096 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5601 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 163742 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 23.06.2021. Կորոնավիրուսի 100 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
- 22.06.2021. Կորոնավիրուսի 77 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 21.06.2021. Կորոնավիրուսի 26 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
- 20.06.2021. Կորոնավիրուսի 60 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
- 19.06.2021. Կորոնավիրուսի 81 նոր դեպք է գրանցվել, մահացել է չորս մարդ