Բրիտանիայի բնակիչն աշխարհում ամենաերկարը՝ 290 օր ունեցել է կորոնավիրուսի հիվանդության պատմություն
Բրիտանիայի Բրիստոլի բնակիչ Դեյվ Սմիթը տաս ամիս առաջ վարակվել էր կորոնավիրուսով՝ նրան դարձնելով աշխարհում COVID-19-ով ամենաերկար տառապող հիվանդը: «The Guardian»-ի հրապարակած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Տղամարդու մոտ կորոնավիրուսը ախտորոշվել է 2020 թվականին երկրում համաճարակի առաջին ալիքի սկզբում: Մինչ մարդկանց մեծ մասը ապաքինվում էին մի քանի շաբաթվա ընթացքում, Սմիթի հիվանդությունը տևեց ավելի քան 290 օր կամ գրեթե 10 ամիս: Սա առայժմ հիվանդության ամենաերկար ընթացքն է:
Բրիտանացին ասել է, որ իր առողջական վիճակը անընդհատ փոխվում էր, մերթ լավ էր լինում, մերթ՝ վատանում: Միևնույն ժամանակ, նրա COVID-19-ի թեստերն ամեն անգամ ցույց էին տալիս դրական արդյունք:
Ինչպես նշում է «The Guardian»-ը, երկարատև վարակ ունեցող հիվանդների մոտ հակամարմինների ցածր մակարդակ կա՝ որը կա՛մ վերջին շրջանում արյան քաղցկեղի բուժման հետևանք է, կա՛մ ժառանգական պատճառներով:
Նշվում է, որ Սմիթը կարողացել է վերականգնվել հակամարմինների կոկտեյլի շնորհիվ, այն ընդունելուց 45 օր անց տղամարդը ստացավ առաջին բացասական թեստը:
Նրա խոսքով ՝ կորոնավիրուսը ախտահարել է թոքերը, և նա հաճախ օդի պակաս է ունենում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները