«Կասպերսկի». Գաղտնագրող-շորթող ծրագրերի գրոհները Հայաստանում զգալիորեն թուլացել են
Հայաստանում 2021-ի առաջին եռամսյակում համակարգիչների օգտատերերի 0,1%-ը բախվել է վնասակար տրոյական գաղտնագրող-շորթող ծրագրերի գրոհների, Վրաստանում գրանցվել է նույն ցուցանիշը, իսկ Ադրբեջանում նման գրոհների բախվել է օգտատերերի 0,2%-ը:
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ 2020-ի հունվար-մարտին Հայաստանում համակարգիչների օգտատերերի 0,26%-ը ենթարկվել է վնասաբեր գաղտնագրող ծրագրերի գրոհների, մինչդեռ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,29%, իսկ Ադրբեջանում՝ 0,81%. Ադրբեջանը 9-րդն էր այն երկրների ցանկում, որոնք բախվել են տրոյացի գաղտնագրիչների գրոհների։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն ՝ 2021 թվականի առաջին եռամսյակում այդ վնասաբեր ծրագրերի գրոհների ամենաշատը ենթարկվել են Բանգլադեշում (2,31%), Եթովպիայում (0,62%) և Հունաստանում (0,49%) գտնվող օգտատերերը:
Աշխարհում 2021-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել է գաղտնագրիչների 7 նոր ընտանիք և այդ տեսակի վնասաբեր ծրագրերի 4354 նոր մոդիֆիկացիաներ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 5 նոր ընտանիք և 5225 նոր մոդիֆիկացիա:
«2021 թվականի առաջին եռամսյակում Avaddon խմբավորումը, ի լրումն գողացված տվյալների հրապարակման, իր կայքում հայտնել Է, որ զոհը ենթարկվելու Է DDoS-գրոհի այնքան ժամանակ, քանի դեռ կապ չի հաստատել չարագործների հետ։ REvil (Sodinokibi) խմբավորումը նույնպես ընդլայնում է իր ճնշման եղանակների շրջանակը: Արդեն զինանոցում գտնվող DDoS-գրոհներին նա ավելացնում է տուժած ընկերության հաճախորդներին և գործընկերներին ուղղված սպամը և զանգերը»,– նշում են ընկերության փորձագետները:
Գաղտնագրող-շորթող տրոյացիներով վարակվելուց խուսափելու համար նրանք ընկերություններին խորհուրդ են տալիս ժամանակին թարմացնել ծրագրային ապահովումը, և առաջին հերթին՝ օպերացիոն համակարգերը, բոլոր համակարգիչներում կիրառել պաշտպանական լուծումներ, որոնք կարգելափակել ինչպես հայտնի, այնպես էլ՝ դեռևս չբացահայտված շորթող ծրագրերը։ Հարկ է նաև աշխատակիցներին սովորեցնել ճանաչել սոցիալական ինժեներիայի հնարքները, որոնցից օգտվում են չարագործները, և պաշտպանվել դրանցից։
Գաղտնագրող ծրագրերի զոհ դարձած օգտատերերին խորհուրդ է տվում ոչ մի դեպքում փրկագին չվճարել ֆայլերի գաղտնազերծման համար, քանի որ դա չի երաշխավորում ֆայլերին հասանելիության վերադարձը, բայց չարագործներին հաստատ կմղի վնասաբեր ծրագրի հետագա տարածման։ Անհրաժեշտ է նաև միջադեպի մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին, փորձել տեղեկատվություն գտնել այն մասին, թե հենց որ ծրագիրն է գրոհել սարքը կամ դիմել փորձագետներին. հնարավոր է, որ ֆայլերը գաղտնազերծելու հնարավորություն ընձեռող ծրագիրն արդեն գոյություն ունի, և անվտանգության մասնագետները կկարողանան օգնել փաստաթղթերին հասանելիությունը վերականգնելու գործում։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Մոբայլ վնասաբեր ծրագրերն ավելի հաճախ են գրոհում հայաստանցի օգտատերերին
- Կասպերսկի. Հայաստանն աշխարհում 13-րդն է վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով
- «Կասպերսկի». Ինչպես են Tesla-ի և Mobileye-ի ավտոպիլոտների արհեստական բանականությունը խաբում «ֆանտոմներով»
- «Կասպերսկի». ինչպես է կազմակերպվում շորթող ծրագրերի էկոհամակարգը
- «Կասպերսկի». Սմիշինգն ավելի ու ավելի է սպառնում բջջային օգտատերերի ֆինանսներին. ինչպես պաշտպանվել դրանից
- «Կասպերսկի». Ինտերպոլը կսատարի ստալկերական ԾԱ-ի դեմ պայքարի կոալիցիային
- «Կասպերսկի» . Չարագործները ամբողջ թափով շահագործում են Windows-ի զրոյական օրվա խոցելիությունը
- «Կասպերսկի». Cring ծածկագրիչը գրոհում է արդյունաբերական օբյեկտները VPN սերվերներում խոցելիության միջոցով