ՄԻՊ-ն Ադրբեջանի նախագահի և Էրդողանի կնոջ խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն ուղարկել է ԵՄ բարձրագույն ղեկավարությանը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն հունիսի 24-ին լրացուցիչ նամակներով ուղարկել է Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը` Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին, Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին:
«Տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար:
Հետևաբար, գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված պատիժ:
Նամակներում ցույց է տրված ինչպես են ադրբեջանական իշխանությունները մոլորեցնում միջազգային հանրությանը, այդ թվում` ԵՄ-ին:
Այսօրվա ուղարկած նամակները հիմնված են գերիների ընտանիքների ահազանգերի և մեր ուսումնասիրությունների արդյունքների վրա, ցույց են տված նրանց պատճառվող տառապանքները ադրբեջանական իշխանությունների կողմից:
Հատուկ նշվել է ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, ինչպես նաև գերիների վերադարձի հետ կապված հարցի քաղաքական շահարկման արդյունքում հայկական հասարակության և հատկապես այդ ընտանիքների մարդկային ապրումների մասին:
Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ»,- նշված է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի պլանները՝ Շուշիի հյուպատոսությունից մինչև «Զանգեզուրի միջանցք»
- Ադրբեջանի դրոշի հետ մեկտեղ Շուշիում կծածանվի նաև Թուրքիայի դրոշը․ Չավուշօղլու
- Էրդողանի և Ալիևի միջև կայացած երկխոսությունը փաստում է՝ գերիների խնդիրն Ադրբեջանի կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով. ԱԳՆ
- Անհերքելի ապացույց, որ Ադրբեջանը հայ գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար. ՄԻՊ
- Վարդան Ոսկանյան. Էրդողանը թուրքական առաջին «սուլթանն» է, որի պիղծ ոտքը կկոխկրտի Շուշիի սրբազան հողը
- Ալիևը և Էրդողանը պաշտոնական հանդիպման ժամանակ Շուշիում փաստաթղթեր կստորագրեն
- Շուշիում հնչած մուղամը պետք է դառնա նրանց ղեկավարած թիմի նախընտրական քարոզարշավի գլխավոր երաժշտությունը․ Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա