Հորդորում ենք անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Մայր Աթոռ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդագրություն է տարածել, անդրադառնալով պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորմանը։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Խորը մտահոգությամբ տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման մասին: Անվանի բժշկին առաջադրված մեղադրանքները մեծապես տարակուսելի են, և կալանավորման կայացված որոշումը՝ խիստ անհամաչափ, ինչի մասին փաստում են բազմաթիվ հեղինակավոր իրավագետներ։ Ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք և անհիմն հետապնդում, ինչը միանշանակորեն դատապարտելի է։
Պատկան կառույցներին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ նկատի ունենալով նրա առողջական ոչ բարվոք վիճակը և նրա խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի հանգամանքը։
Վաստակաշատ բժիշկ Արմեն Չարչյանը ամենածանր և դժվարին իրավիճակներում փրկել է հազարավոր կյանքեր և այսօր էլ, գլխավորելով Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, շարունակում է իր անմնացորդ ծառայությունը բերել մեր ժողովրդին և հայրենիքին։ Այժմ, կալանքի ծայրահեղ միջոցի կիրառմամբ, վտանգված է նրա առողջությունը, ինչպես նաև բացառվել է նրա օժանդակությունը մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության հարցերում։
Վստահ ենք, որ քրեական գործով նախաքննությունը կարելի է անցկացնել առանց բժիշկ Արմեն Չարչյանին հասարակությունից մեկուսացնելու»:
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 17։00-ին դատախազության դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի
- Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ-ում գտնվող Արմեն Չարչյանին
- Արմեն Չարչյանը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց. Արամ Վարդևանյան
- Արմեն Չարչյանը կալանավորվեց
- Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր
- Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Տարոն Տոնոյան
- Արմեն Չարչյան. Խայտառակություն է կալանքի միջնորդության հիմնավորումը
- Սոֆյա Հովսեփյան. Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազաատման համար
- Արմեն Չարչյանին ՀՔԾ-ն որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին․ Էրիկ Ալեքսանյան
- Արմեն Չարչյան. Այդ գործը փուչիկ է և պայթելու է փուչիկի նման
- Արմեն Չարչյանն ազատության մեջ է
- Արմեն Չարչյանի պաշտպան. Հիմա կա ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ ճնշումներ են գործադրվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան