«ՌԱՕ Մարս» ռուսական ընկերության «Ալյանս» ազատ տնտեսական գոտում այսօր կառավարությունը գրանեց ևս երկու ՍՊԸ
Կառավարությունն այսօր ի թիվս 36 չզեկուցվող հարցերի որոշեց «Ինտերակտիվ սմարթ տեխնոլոջի ֆեզ» և «Արտեկ փովեր սիստեմս» ՍՊԸ-ները ներառել «Ալյանս» ազատ տնտեսական գոտու («ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում) շահագործողների ռեեստրում բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ոլորտում գործունեության իրականացման, մասնավորապես՝ էլեկտրոնային սարքերի արտադրության համար:
Նախագծերի հիմնավորումների մեջ ասվում է, որ «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը ծավալելը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 5 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը:
Հարակից հրապարակումներ`
- 180 օրը 545 օրով փոխելու տեխնիկական որոշումը կառավարության նիստում զեկուցվող էր, որպեսզի հնչեցվի 3 տարի տևող ներդրումային ծրագրի մասին
- 6 ամսում Թուրքիայից ընդհանուր ներմուծման ծավալները նվազել են մոտավորապես 70 %-ով. Վահան Քերոբյան
- Կառավարության այսօրվա հայտարարած ռեկորդային 635 հազար նոր աշխատատեղերն իրականում նոր չեն
- Կառավարությունն այսօր կլուծարի «Մարզաձեվերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՓԲԸ-ն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում