ՎՏԲ-Հայաստան Բանկ. Դարձե՛ք cashback մարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը
Վճարելով ամենօրյա գնումների դիմաց Mastercard քարտով՝ դարձե՛ք մինչև 30.06.2021թ․ ակցիայի մասնակից և ստացե՛ք cashback 20 հազ. ՀՀ դրամից մինչև 800 հազ. ՀՀ դրամ գումարի չափով:
ՎՏԲ-Հայաստան Բանկից հայտնում են, որ այս տարվա ապրիլի 5-ին մեկնարկել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ #cashbackմարաթոն ակցիան: Ակցիայի շրջանակներում հաճախորդներին հնարավորություն է ընձեռնվում, վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով առևտրային կետերում և ինտերնետ միջավայրում, կուտակել բոնուսային միավորներ և փոխանակել միավորները cashback-ի հետ:
Ակցիայի բազմաթիվ մասնակիցներն արդեն փոխանակել են կուտակված բոնուսային միավորները cashback-ի գումարի կամ կինոթատրոնի տոմսերի հետ:
Հիշեցնում ենք, որ բոնուսային միավորները կուտակվում են հետևյալ սկզբունքով՝
• 1 բոնուսային միավոր՝ ՀՀ տարածքում գործող վաճառքի/սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետ խանութներում կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,
• 1.5 բոնուսային միավոր՝ արտերկրում գործող վաճառքի/սպասարկման կետերից կամ արտասահմանյան կայքերից կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,
• բոնուսային միավոր կուտակելու համար 1 անկանխիկ գործարքի նվազագույն գումարը կազմում է 5000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,
• բոնուսային միավորներ չեն հաշվարկվում գործարքի 500.000 ՀՀ դրամը գերազանցող մասի նկատմամբ, այսինքն՝ նման գործարքների դիմաց կուտակվող բոնուսային միավորների առավելագույն քանակը 500 միավոր է:
• gifts.vtb.am կայքում հնարավոր է ընտրել cashback-ը 20.000 ՀՀ դրամից մինչև 800.000 ՀՀ դրամ սահմանաչափով:
Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում` https://gifts.vtb.am/ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում
- Աննախադեպ պայմաններով ավտովարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության կողմից
- ՎՏԲ-Հայաստան Բանկը կրկնապատկել է հիփոթեքային պորտֆելի ծավալը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տոն էր կազմակերպել իր պատանի հաճախորդների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան