Սա ուժի, դիկտատուրայի ցուցադրություն է․ Տարոն Տոնոյան
«Այսօր մեզ համար բավական տխուր օր է, քանի որ հույս ունեինք՝ ընտրությունները հանդարտություն և խաղաղություն կբերեին մեր ժողովրդին, կլուծվի քաղաքական ճգնաժամը, համերաշխության մթնոլորտ կտիրի Հայաստանում։ Բայց պետք է արձանագրենք, որ մեր գահավիժումն ու անկումը շարունակվում է»,- ՀՀ գլխավոր դատախազության դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ՝ ի աջակցություն հայտնի բժիշկ Արմեն Չարչյանին, ասաց ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը։
Նրա համոզմամբ՝ իշխանությունները ծրագրավորված են գնում այդ ճանապարհով։
Տարոն Տոնոյանն իր խոսքում ընդգծեց, որ հավաքվել են ոչ թե ներողամտություն, մեծահոգություն հայցելու, այլ հավաքվել են պահանջելու իրականացնել արդարադատություն։
«Եթե դուք արդարադատություն եք իրականացնում, ապա որտե՞ղ են Ձեր մարզպետները, որոնք գյուղապետերին կանչում են ու ասում՝ դիմում գրեք հեռացեք, որտե՞ղ են Ձեր նախարարներն ու փոխնախարարները, որոնք նույնիսկ քաղծառայողներին են կանչում և ասում՝ դիմում գրեք հեռացեք։ Ասում են՝ մնացել է երկու ամիս ՏԻՄ ընտրություններին, ասում են՝ ոչ, հիմա պետք է անեք։ Այսինքն՝ սա ուժի, դիկտատուրայի ցուցադրություն է։ Սա հերթական շոուն է։ Ցավոք, իրեց ձախողումը՝ մեր երկրի ձախոխողումն է, ցավը սրանում է։ Գահավիժումն իրենցը չէ, բոլորինս է»,- ասաց բժիշկը։
Տոնոյանի խոսքով՝ իշխանությունների մի մասը չի պատկերացնում ստեղծված իրավիճակը, մյուս մասն էլ մտածված է տանում դրան։
«Ուզում են մեր ողնաշարը վերջնական կոտրել։ Նրանք ուզում են նախապատրաստել ժողովրդին, մեր իմունիտետը կոտրելով, որ վաղը մյուսը օրը ԱԺ բերեն հայ-թուրքական հաշտեցման պայմանագիրը։ Չի′ լինելու, մենք ոտքի վրա ենք կանգնած։ Չարչյանը մեզ համար սիմվոլ է»,- հավելեց բժիշկ Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյանը բողոքի էր դուրս եկել Վիշինսկու լուսանկարով
- Մեր խորին համոզմամբ, իշխող կուսակցությունն արկղերի մեջ 30 տոկոսից ավելի ձայն չի ունեցել. Վահե Հակոբյան
- Վահե Հակոբյան. Դատախազությունը վերածվել է իմպոտենտ մարմնի
- Գլխավոր դատախազության դիմաց հավաքի մասնակիցներից շուտ ոստիկաններն են եկել
- Ժամը 17։00-ին դատախազության դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի
- Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ-ում գտնվող Արմեն Չարչյանին
- Արմեն Չարչյանը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց. Արամ Վարդևանյան
- Արմեն Չարչյանը կալանավորվեց
- Չարչյանի գործով որոշումը հրապարակվելու է այսօր՝ ժամը 21:00-ին․պաշտպան