Ժամը 17։00-ին դատախազության դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի
Երեկ՝ հունիսի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
««Հայաստան» դաշինքը կատարվածը գնահատում է ակնհայտ քաղաքական հետապնդում․ իշխանությունը հավատարիմ է մնում եռամյա ծայրահեղ ապօրինությունների շարունակման գործելաոճին։
Արմեն Չարչյանի փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։
Հայտնում ենք, որ այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 17:00-ին բողոքի ակցիա տեղի կունենա դատախազության դիմաց», - այս մասին նշված է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ-ում գտնվող Արմեն Չարչյանին
- Արմեն Չարչյանը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց. Արամ Վարդևանյան
- Արմեն Չարչյանը կալանավորվեց
- Չարչյանի գործով որոշումը հրապարակվելու է այսօր՝ ժամը 21:00-ին․պաշտպան
- Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր
- Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Տարոն Տոնոյան
- Արմեն Չարչյան. Խայտառակություն է կալանքի միջնորդության հիմնավորումը
- Բոլոր նոր նյութերի ուսումնասիրությունից հետո նորից ենք ասում պրոֆեսոր Չարչյանը լինելու է ազատության մեջ. Պաշտպան
- Սոֆյա Հովսեփյան. Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազաատման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան