Ոսկե մեդալի ու չեմպիոնական տիտղոսի համար կպայքարեն բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանն ու Համբարձում Հակոբյանը
Իտալիայի Ռոզետո–դելի–Աբրուցի քաղաքում այսօր կկայանան բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչները, որտեղ Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ ոսկե մեդալի ու չեմպիոնական տիտղոսի համար կպայքարեն 56 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը։
Եզրափակիչները կմեկնարկեն Երևանի ժամանակով ուղիղ 22–ին։ Բազեյանի մրցակիցը կլինի իռլանդացի Ադամ Բրաիան Հեսսիոնը, իսկ Հոկոբյանը կմրցի ռուս Նիկիտա Վորոնյովի հետ։
Հայ մարզիկների հետ մրցավայրում է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան