«Ժողովուրդ». Ռուբեն Ռուբինյանը՝ նախարա՞ր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները կանգնած են խնդրի առջև և պետք է առաջիկայում Արտաքին գործերի նախարարությունում նախարարի և փոխնախարարների նշանակումներ կատարեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս թեմայի հետ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում բուռն քննարկումներ են:
Բանն այն է, որ նախարար պետք է նշանակվի այնպիսի մարդ, որը ընդունված կլինի ռուսական կողմից: Հիմա Նիկոլ Փաշինյանը փնտրտուքների մեջ է և փնտրում է անգամ թիմից դուրս մարդկանց, որին կկարողանա այդ պաշտոնին նշանակել: Ինչպես նշեցինք, խնդիրը միայն նախարարի նշանակումով չի սահմանափակվում. նախարարությունում թափուր են նաև փոխնախարարների հաստիքները, և այդտեղ ևս պետք է համապատասխան նշանակումներ կատարվեն:
Այժմ թիմում քննարկումներ են, և միգուցե պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը պատգամավորական մանդատի փոխարեն զբաղեցնի նախարարի կամ փոխնախարարի պաշտոնը: Այս հարցով թիմում քննարկումները դեռևս չեն ավարտվել, փնտրտուքները շարունակվում են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: