180 օրը 545 օրով փոխելու տեխնիկական որոշումը կառավարության նիստում զեկուցվող էր, որպեսզի հնչեցվի 3 տարի տևող ներդրումային ծրագրի մասին
«Ըստ էության առաջարկը հետևյալն է՝ ֆինանսավարման ամփոփման վերջնաժամկետի սահմանման մեջ «180 օր անց» բառերը փոխարինել «545 օր անց» բառերով՝ հաշվի առնելով «Մասրիկ 1»-ի փորձը և ընկերության կողմից առաջարկած գինը, որը բավականին ցածր է տարածաշրջանի համար»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
Նա զեկուցեց «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու, մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը:
Պապիկյանը պարզաբանեց, որ անհրաշետ է ժամանակ տալ, որպեսզի համակարգը կարողանա ընդունել արտադրված էներգիան և շինարարություն իրականացնի:
Բարդ ձևակերպումը պարզեցնելու համար Նիկոլ Փաշինյանը խոսքը տվեց Տիգրան Ավինյանին, որն էլ պարզաբանեց, որ նախագծով տեխնիկական հարց է լուծվում՝ երկարաձգելով ֆինանսական փակման օրերը:
«Ուղղակի սա առիթ է ևս մեկ անգամ արձանագրելու այս գործընթացի արդյուքնները, որը սկսվել է դեռևս 2019 թվականից»,-շեշտեց Ավինյանը և հավելեց, որ խոսքը 200 մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մասին է:
Նրա խոսքով, արդեն կա հաղթող ընկերություն, բայց մրցութային նախապայմաններից էր, որ պետական ընկերություններից մեկն այս պրոցեսում ևս ունենա մասնակցություն, իսկ ներդրումը մոտավորապես 174 միլիոն դոլար է:
Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ այն պատասխանն է ներդրումներ չլինելու մասին հնչող հայտարարություններին:
Ավինյանը տեղեկացրեց, որ կայանը կառուցվելու է Դաշտադեմ և Թալին համայնքների տարածքում:
Հարակից հրապարակումներ`
- 6 ամսում Թուրքիայից ընդհանուր ներմուծման ծավալները նվազել են մոտավորապես 70 %-ով. Վահան Քերոբյան
- Կառավարության այսօրվա հայտարարած ռեկորդային 635 հազար նոր աշխատատեղերն իրականում նոր չեն
- Կառավարությունն այսօր կլուծարի «Մարզաձեվերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՓԲԸ-ն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում