Նոր համաձայնագիր Թուրքիայի և Կատարի միջև
Թուրքիայի և Կատարի միջև սերտ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում՝ ներառելով տարաբնույթ ոլորտներ:
Նախօրեին այդ երկրների միջև 5 տարի ժամկետով նոր համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ կատարցի երիտասարդները առանց քննություն հանձնելու կարող են ընդունվել թուրքական ԲՈՒՀ-եր և կրթություն ստանալ բժշկագիտական, ստոմոտոլոգիական և դեղագիտական ֆակուլտետում: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ռազմաբշկության ոլորտում ուսուցման և համագործակցության վերաբերյալ համաձայնագրում կա նաև մի կետ, որով նախատեսվում է Թուրքիայում հիվանդանոցների հիմնում և գործարկում:
Համաձայնագրի վավերացման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ որոշումը հրապարակվել է թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա